Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեգրովան հոգնել է

Մայիս 10,2011 00:00

\"\"«Ոնց եք դուք ինձ հունից հանում…». ահա այսպես ֆոտոլրագրողների վրա բարկանալով՝ ասել է ռուսական էստրադայի սիրված երգչուհի Իրինա Ալեգրովան, վերջերս կայացած «Disco ՊՈփՈ» համերգից հետո, երբ նրան փորձել են լուսանկարել: NEWSmusic.ru-ն նշում է՝ երգչուհին իր պահվածքը կապել է համերգից հետո չափից շատ հոգնածության հետ:
Իրինայի խոսքերով, ինքը շարունակ աշխատում է, պարբերաբար համերգների մասնակցում, ինչի հետեւանքով էլ շատ քիչ է տանը լինում: Եվ քանի որ վերջերս է վերադարձել երկու ամսից ավելի տեւած հերթական շրջագայությունից, արդեն հանգստանալու կարիք ունի: «Նախատեսել եմ ունենալ երկարաժամկետ հանգիստ»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջին շրջանում կայացած իր համերգները բավականին շատ են հոգնեցրել իրեն: Եվ թե ինչպես է պատրաստվում հանգստանալ Ալեգրովան, այդ մասով նա ոչինչ չի հրապարակել, զգուշանալով ֆոտոլրագրողներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել