Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսթոնը բուժվում է

Մայիս 11,2011 00:00

\"\"Ամերիկացի հանրաճանաչ երգչուհի Ուիթնի Հյուսթոնը որոշել է անցնել ալկոհոլիզմով ու թմրամոլությամբ տառապող մարդկանց ամբուլատոր բուժման ծրագիր։ «Associated Press»-ի փոխանցմամբ, երգչուհին այդ քայլին դիմել է ինքնակամ։
47-ամյա Հյուսթոնը նախկինում եւս բուժվել է ալկոհոլից ու թմրադեղերից ունեցած կախվածությունից։ 2009 թվին, երբ երկար ընդմիջումից հետո լույս տեսավ նրա հերթական ալբոմը, Հյուսթոնը հայտարարեց, թե բուժվել է իր կախվածություններից։ Բայց 2010 թվին նրա համաշխարհային շրջագայությունը շատ քննադատներ համարեցին տապալված, որովհետեւ երգչուհին համերգների մի մասը չեղյալ էր հայտարարել՝ վատ ինքնազգացողության պատճառով, իսկ հանդիսատեսը դժգոհել էր վերջինիս կատարումներից։
Չնայած այժմ Հյուսթոնը բուժման կուրս է սկսել ու հայտնի չէ, թե դա ինչքան կտեւի, սակայն նա չի հետաձգել համերգային գործունեությունը, եւ օրերս համերգային ծրագրով հանդես է եկել Լոս Անջելեսում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել