Լրահոս
Օրվա լրահոսը

NBA-ի գեղեցկուհիները

Մայիս 14,2011 00:00 Share

\"\"

\"\"Հայտնի է, որ համաշխարհային սպորտի աստղերը մեծ կարեւորություն են տալիս ոչ միայն իրենց մարզական կարիերային ու բարեկեցիկ կյանքին, այլեւ \"\"

նախանձախնդիր են կյանքի մշտական կամ ժամանակավոր ընկեր ընտրելու հարցում: Համենայնդեպս, նրանց մեջ հեռակա մրցակցություն կա, որում գերաստղերից ոչ ոք «պարտվել» չի ցանկանում, ինչպես մրցասպարեզներում: Խոսքը ընկերոջ կամ ընկերուհու արտաքինի մասին է: Ու այնքան էլ կարեւոր չէ, թե այդ «երկրորդ կեսը» իրականում ով է: Աստղերի համար, թերեւս, ավելի կարեւոր է այն, որ ուղեկիցը մասսայի աչքին երեւալու համար ներկայանալի լինի:
Այս ենթատեքստում բացառություն չեն նաեւ NBA-ի բասկետբոլիստները: Օրինակ, «Նյու Ջերսի Նեթս» բասկետբոլային ակումբի խաղացող Քրիս Համֆրիսը հաճույքով է շփվում հանրահայտ Քիմ Քարդաշյանի հետ: Ու նրա համար կարեւոր էլ չէ, թե ընկերուհին իր ունակություններն ու կարողությունները որտեղ եւ ինչպես է դրսեւորում: Քիմ Քարդաշյան/Քրիս Համֆրիս զույգը անցկացված հարցման արդյունքով Top 10-ի ցուցակում ճանաչվել է երկրորդը: Իսկ ահա ցուցակը գլխավորում է Մարիա Շարապովան: Սլավոնական արտաքինով այս գեղեցկուհու անունը կապվում է «Լոս Անջելես Լեյքերզի» խաղացող Սաշա Վույաչիչի հետ: Թե որքանով է դա համապատասխանում այսօրվա իրականությանը, թերեւս, միայն Շարապովան գիտի: Բայց փաստն այն է, որ ռուսական պարզ արտաքինով այս օրիորդն առանց «boy frend»-ի էլ միլիոնավոր

 

\"\"

\"\"

 \"\"

\"\"

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել