Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախության դրսևորման արդի մեթոդներն ու դրա դեմ պայքարի մեխանիզմները․ Վիեննայում ՀՀ ոստիկանապետի մասնակցությամբ գագաթաժողովի օրակարգում

Մարտ 23,2026 13:42 Share

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 16-17-ը Վիեննայում մասնակցել է Խարդախությունների դեմ պայքարի համաշխարհային գագաթնաժողովին։

Քննարկվել են խարդախությունների դրսևորման արդի մեթոդները, դրանց դեմ մղվող պայքարի արդյունավետ մեխանիզմները, ընդգծվել է միջազգային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կարևորվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով տեղեկատվության օպերատիվ փոխանակումը:

Գագաթնաժողովին պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում խարդախության դեպքերի ընդհանուր պատկերը, իրավապահ համակարգի կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներն ու ոլորտի բարեփոխումների հեռանկարը:

Ավարտին վերահաստատվել է միջազգային գործընկերների հետ ջանքերը մեկտեղելու պատրաստակամությունը՝ անդրազգային հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031