Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԻ ՆՇԱՆ ՉԷ

Մայիս 31,2011 00:00

«Երբ թատերական փառատոներում թատերագետ Նվարդ Ասատրյանը չի ընդգրկվում հանձնաժողովում, ուրեմն այն քըխ է, իսկ երբ հանձնաժողովում է, լավն է»,- երեկ Նվարդ Ասատրյանի ներկայությամբ նրա մասին այսպես արտահայտվեց Հայաստանի թատերական գործիչների միության վարչության թատերագիտության հարցերով քարտուղար Լեւոն Մութաֆյանը:
Ըստ բանախոսների, ամիսը մի քանի անգամ մշակույթի նախարարությունը հայտարարում է նոր թատերական փառատոնի մեկնարկի մասին: Այդպես՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրար ետեւից կայացան «Լոռի», «Արտավազդ», «Արմմոնո», «Թատրոն X» եւ այլ թատերական փառատոներ: Ն. Ասատրյանը հաստատեց՝ վերջին երկու ամսում Հայաստանում 10 թատերական փառատոն է տեղի ունեցել:
Լ. Մութաֆյանը զարմացավ, որ չի կարող փառատոների թիվը երկու ամսում 10-ի հասնել, նաեւ նշեց, որ փառատոն բառի շահարկմանը դեմ է. «Մեզ մոտ սխալն այն է, որ ամեն մի թատերական ստուգատես կոչում ենք փառատոն: Դեռ չենք ճշգրտել այդ սահմանը: Փառատոնն ամեն դեպքում հանդիսանք է, տոն, իսկ ստուգատեսը՝ հաշվետվություն»: Այն մտքին, որ փառատոներից առաջ թատրոնները սկսում են «գրդոնների» տեսքով ներկայացումներ բեմադրել, միայն թե մասնակցեն փառատոնին, Լ. Մութաֆյանը պատասխանեց. «Ճիշտ է, փառատոներն առաջացնում են որոշակի իրարանցում, կան բեմադրիչներ, որ վազում են մասնակցելու փառատոնի եւ կտրուկ անում բեմադրություններ: Բայց վերջին մի քանի փառատոներից ելնելով, դրանք ավելի շատ ներկայացնում են իրենց խաղացանկային բեմադրությունները, քան հանդես գալիս նորերով: Շտապողականությունն ու ամեն փառատոնին մասնակցելու միտումը առկա է երիտասարդ թատերական գործիչների մեջ, ինչին ես վատ աչքով չեմ նայում»:
Ն. Ասատրյանը, նկարագրելով փառատոնային ամիսները, ասաց. «Փառատոները այնքան շատ են, որ չես հասցնում հետեւել դրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031