Լրահոս
Օրվա լրահոսը

21 ՀՈՒՅՍ

Հունիս 01,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է թիմի կազմը, որը երեկվանից Ֆուտբոլի ակադեմիայում նախապատրաստվում է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» ստադիոնում կայանալիք Եվրո 2012-ի՝ Ռուսաստանի հավաքականի հետ ընտրական հանդիպմանը: Նրանք են:

Դարպասապահներ՝

Ռոման Բերեզովսկի («Խիմկի», Ռուսաստան), Ստեփան Ղազարյան («Բանանց»):

Պաշտպաններ՝

Սարգիս Հովսեփյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան (երեքն էլ՝ «Փյունիկ»), Հրայր Մկոյան, Աղվան Մկրտչյան (երկուսն էլ՝ «Միկա»), Ռոբերտ Արզումանյան («Յագելոնիա», Լեհաստան), Լեւոն Հայրապետյան («Լեխիա», Լեհաստան), Վալերի Ալեքսանյան («Ուլիս»):

Կիսապաշտպաններ՝

Կառլեն Մկրտչյան («Մետալուրգ», Ուկրաինա), Արթուր Եդիգարյան («Պասե», Իրան), Լեւոն Պաչաջյան («Սանան նաֆթ», Իրան), Գեւորգ Ղազարյան, Մարկոս Պիզելի (երկուսն էլ՝ «Փյունիկ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Արտակ Դաշյան («Բանանց»), Արտակ Գրիգորյան («Ուլիս»):

Հարձակվողներ՝

Զավեն Բադոյան («Իմպուլս»), Էդգար Մանուչարյան («Փյունիկ»), Յուրա Մովսիսյան («Կրասնոդար», Ռուսաստան):

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ մեր ազգային հավաքականը մրցավայր մեկնելու է հունիսի 3-ին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել