Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԸ՝ ՆԱԽԱԳԱՀ

Հունիս 03,2011 00:00

Հունիսի 1-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) տեղի ունեցավ «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիա» հ/կ-ի ներկայացուցչական հաշվետու վերընտրական ժողովը: Ասոցիացիայի գործունեության վերաբերյալ զեկուցմամբ հանդես եկավ ասոցիացիայի փոխնախագահ, ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը, ով, նշելով, որ կազմակերպության անդամների թիվը 2001թ. 220-ից աճելով ներկայումս անցել է 2800-ի սահմանը, մանրամասն ներկայացրեց վերջին տարիներին ասոցիացիայի ինչպես հաջողությունները, այնպես էլ դեռեւս չլուծված հարցերը եւ մոտակա անելիքները: Ներկայացուցչական ժողովը միաձայն «ԵրՊԻ-ՀՊՃՀ շրջանավարտների ասոցիացիայի» նախագահ ընտրեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանին, փոխնախագահ վերընտրվեց ՀՊՃՀ պրոռեկտոր Ռ. Աղգաշյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել