Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսը չի նիհարեցնում

Հունիս 03,2011 00:00 Share

\"\"Ամերիկացի գիտնականները ցրում են սեքսի հետ կապված առասպելը, թե սեքսով զբաղվելը նիհարեցնում է: Նրանք ուսումնասիրություն են անցկացրել, որից պարզվել է, որ մեկ ժամ սեքս անելն այրում է 250, իսկ օրգազմը՝ 400 կալորիա: Որպեսզի սեքսը ծառայի որպես «դիետա», դրանով պետք է զբաղվել գիշեր-ցերեկ եւ ոչինչ չուտել, ասում են մասնագետները:
Գիտնականները բացատրել են, թե որտեղից է գալիս այն թյուր տեսությունը, թե սեքսը նիհարեցնում է: Բանն այն է, որ նիհարում են ոչ թե սեքսից, այլ ընդհանրապես դրա առկայությունից: Սեռական կյանքում չբավարարված մարդը հաճույք ստանալու զգացումը լրացնում է շատ ուտելով: Իսկ երբ ինտիմ կյանքը դասավորվում է, մարդ դադարում է շատ ուտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930