Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԻ ՄԵՂՔՈՎ

Հունիս 30,2011 00:00

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում ավարտվել է բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Ըստ գլխավոր դատախազության, նախաքննությամբ պարզվել է, որ  Գյումրու 1-ին պոլիկլինիկայի բժիշկ-գինեկոլոգ Ֆ. Մադոյանը 2010թ. հունիսի 18-ին պոլիկլինիկայի իր աշխատասենյակում ընդունել է հիվանդ Է. Եղոյանին եւ վերջինիս հետազոտելու եւ ախտորոշելու նպատակով որոշել է վերջինիս արգանդի վզիկից քսուք վերցնել: Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ տվյալ բժշկական միջամտությունը կատարելու ընթացքում բժիշկը իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ վերաբերմունք, այն է՝ առանց անհրաժեշտության ներարկել է «Լիդոկային» տեսակի դեղամիջոց, որից Է. Եղոյանը ընկել է անաֆիլատիկ շոկի մեջ եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Ֆ. Մադոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել