Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ՝ ՈՒԹ ԱՍՏԻՃԱՆ

Հունիս 30,2011 00:00

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) երեկ հրապարակեց ազգային հավաքականների հունիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որը շարունակում է վստահ գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան: Հոլանդիան պահպանել է տեղը երկրորդ հորիզոնականում, իսկ ահա Գերմանիան բարձրացել է վեր ու եզրափակում է լավագույն եռյակը: Առաջին տասնյակում, ըստ հաջորդականության, դասավորվել են Անգլիան, Բրազիլիան, Իտալիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Մեքսիկան եւ Արգենտինան:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է ութ աստիճան եւ հանգրվանել 70-րդ տեղում: Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում խմբի մեր մրցակիցներն այսպիսի տեղեր են զբաղեցնում: Ռուսաստան՝ 17, Սլովակիա՝ 28, Հյուսիսային Իռլանդիա՝ 62, Մակեդոնիա՝ 98, Անդորրա՝ 203:
ՖԻՖԱ-ի հաջորդ ցուցակը կհրապարակվի հուլիսի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել