Լրահոս
Օրվա լրահոսը

Ալպինիստները կգնան Իրան

Հունիս 30,2011 00:00

\"\"Հունիսի 30-ին Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքական թիմը (7 մարդ) Իրանի ալպինիզմի ֆեդերացիայի հրավերով մեկնում է Իրան՝ մագլցելու այդ երկրի բարձրագույն լեռը՝ Դեմավենդը, որի բարձրությունը 5671 մետր է:
Վերջին 15 տարիների ընթացքում պաշտոնապես Հայաստանի Հանրապետությունից թիմային ոչ մի միջազգային վերելք չի կատարվել: Սա հայկական լեռնագնացության ավանդույթները վերականգնելու առաջին եւ լուրջ փորձն է:
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտի 1-ից գործունեությունն սկսած Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:
Հայաստանում ալպինիզմի ակտիվ զարգացումը նկատվեց անցած դարի 30-ական թվականներին: 1935 թվականին Հայաստանի ամենաբարձր կետը՝ Արագած լեռը, միաժամանակ բարձրացավ 1000 մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել