Լրահոս
Օրվա լրահոսը

SMS-նորություններ «ՎիվաՍելից»

Սեպտեմբեր 10,2011 00:00

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել «SMS էքստրա» ծառայությունների փաթեթը, որն ընձեռում է SMS-ների ուղարկման մի շարք աննախադեպ հնարավորություններ՝ ֆլեշ SMS-ներ, գաղտնի SMS-ներ, SMS-ների պլանավորում եւ շատ ավելին: «SMS ֆլեշ». հաղորդագրությունները հայտնվում են բջջայինի էկրանին, սակայն չեն պահպանվում հիշողության մեջ:
«SMS մականուն». SMS-ի հասցեատերը կտեսնի ոչ թե ուղարկողի հեռախոսահամարը, այլ մականունը:
«SMS օրացույց». նախապես պլանավորված SMS-ները կուղարկվեն ճիշտ ժամանակին:
«SMS գաղտնիք». գաղտնի SMS-ը հասցեատերը կկարողանա ընթերցել միայն հատուկ գաղտնաբառը մուտքագրելուց հետո:
«Սեւ ցուցակ». կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող SMS-ների ուղարկման արգելափակում:
«Սպիտակ ցուցակ». բոլոր ելքային SMS-ների արգելափակում, բացի կոնկրետ համարներին ուղղված կամ կոնկրետ բառեր պարունակող հաղորդագրություններից:
«Իմ SMS». մուտքային SMS-ների կառավարում՝ ինքնապատասխանիչ, SMS-ների վերահասցեավորում եւ այլն:
«SMS էքստրա» ծառայությունը կարելի է ակտիվացնել եւ կառավարել «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալից՝ հավաքելով *141# եւ մուտք գործելով «Ծառայությունների ցանկ» կամ ուղարկելով համապատասխան հրահանգը 141 կարճ համարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել