«Արթուր Խաչատրյանը ՀՀ ազգային ժողովի պատգամավոր է, չէ՞․ հիշողությունս չի դավաճանում։ Սաղ հարցերը Ռուսաստանի մասին էին»,- 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հեգնեց ՀՀ արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին։
«Նախ այն արդյունքային ցուցանիշները հաստատ կա, որ նայեք երկկողմ ուղղություններով, կա առևտրի ծավալների աճ, բայց նաև հասկանալի է՝ նախարարությունը նոր է, անցումային բան կա, լիքը բան էկոնոմիկայի նախարարության մանդատում է, սահուն անցում է պետք ապահովել։ Հիմա մենք էկոնոմիկայի նախարարության հետ միասին այդ բաները կապահովենք։
Բայց ձեր հարցերը ինչո՞ւ էին բոլորը Ռուսաստանի մասին, հիմա ասեմ՝ ոնց։ Ինչ թվարկեց, ասում է՝ էս լավ չի, էս ստից է, էն փոքր խմբաքանակ է, այն հացահատիկը «վաբշե» չորրորդ կարգի է, այս վերջում մի բան չի ասում, չնայած կիսատ թողեց, ասաց, որ… Սոչին աշխատի։ Սաղ մի բանի մասին է՝ ձեր ինչի՞ն է պետք Ղազախստանը, ձեր ինչի՞ն է պետք Ադրբեջանը, ձեր ինչի՞ն է պետք Եվրոպական միությունը, ձեր ինչի՞ն է պետք ապաշրջափակումը։ Ասում է՝ Ակտաուից եկավ չորրորդ կարգի հացահատիկ․ Ադրբեջա՞նն է մեղավոր, կամ ադրբեջանական երկաթուղի՞ն է մեղավոր, որ հայաստանյան X ընկերությունը ղազախստանյան Y ընկերությունից առել է այդ հացահատիկը, և Ադրբեջանն էլ ասել է՝ ուզում եք իմ տարածքով, լավ, խաղաղություն է, եկեք, անցեք, եկեք իմ տարածքով այդ հացահատիկը տարեք։ Ասում է՝ ընդամենը փոքր խմբաքանակ… Հա՛, բայց սկզբի համար պիտի լինի փոքր խմբաքանակ, բայց շատ ավելի լավ է, քան ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի, զանգենք, խնդրենք՝ բացեն, հետո ասեն՝ ա՜, բայց դուք շատ եվրոպամետ դուրս եկաք, հերիք է այսօր այս մի տոննան։
Ասում է՝ Սոչի-Սուխումի երկաթգիծը թող գործի։ Էդ թող գործի, մենք էլ դրանով էլ կգնանք-կգանք և ապրանքներ կբերենք։ Սոչի-Սուխումի երկաթգիծը՝ աբխազական երկաթգիծը գործեց, զանգեցին Հայաստան, ասացին՝ դուք ի՞նչ եք մտածում դրա մասին, տղե՛ք։ Մենք ասում ենք՝ չէ՛, մի՛ արեք, մենք Ադրբեջանով ենք բերո՞ւմ; Թող լինի, այնպես էլ կբերենք»։
Կարդացեք նաև
Արթուր Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց սպառիչ պատասխանների համար, ուղղակի չգիտեր, թե ում հարցերն էին և երբ էին տրվել Արարատ Միրզոյանին․ «Ես ձեզ պարզ ասում եմ՝ եթե Ադրբեջանով եկած տրանզիտը ճանապարհը մեր համար այդքան կարևոր է, 11 ամսվա ընթացքում մեր բիզնեսները ինչ-որ մի բան արտահանած կլինեին։
Այդ այնքան կարևոր եղածը 40 միլիոն է՝ Երևանի ադամանդի գործարանի փոքրիկ ճամպրուկ։ Օրինակ՝ ժամանակին Բելգիան Հայաստանի թիվ երկրորդ առևտրական գործընկերն էր, Ռուսաստանը կապ չունի, այդ ադամանդները գնում էին Անտվերպեն։
Հիմա Վրաստանի մասին ինչի՞ հարցրեցի։ Ինչո՞ւ Ակտաու ասացի, որովհետև մնացածը եկել է Ռուսաստանից։ Ռուսաստանից գալիս է Ադրբեջան, Ադրբեջանից գնում է Վրաստան, Վրաստանից գալիս է Հայաստան։ Ասեմ՝ լավ, եթե հանկարծ մի օր Ռուսաստանից գա ուղիղ Վրաստան և Վրաստանից Հայաստան գա, ԹՐԻՓՓ-ի դիմաց մեր ստանալիք այդ տրանզիտը, դրա կարիքն էլ չի լինի, որովհետև ընդամենը մի անգամ է եկել Ակտաուի ցորեն, մնացածը Ադրբեջանով գալիս է ապրանք՝ Ռուսաստանից մտնում Ադրբեջան, գնում է Վրաստան, գալիս է Հայաստան։ Ի՞նչ կապ ունի ստեղ Ռուսաստանը։
Երրորդ հարցը՝ արտաքին պերիմետրերի մասին ընդհանրապես ոչ մի բան չասացիք։ Հասկանո՞ւմ եք, Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մեր ներքին հարցը՝ Սահմանադրությունը, արտաքին պերիմետրերի վրա չի քննարկվում։ Հիմա ես ասում եմ՝ այդ ո՞նց եղավ, որ Ալիևը, բոլոր ադրբեջանցի պաշտոնյաները՝ նախագահից սկսած մինչև վերջինն, ասում են՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի։ Ալիևը, ուրեմն, այդքան հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, Բայրամովը այդքան հանդիպել է ձեր հետ, Հաջիևը հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ, հիմա հանդիպում է Ալեն Սիմոնյանի հետ․ լավ, մեկը այդ հարցը չի՞ բարձրացրել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































