
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից տրամադրված ավելի քան 41 մլն դրամով:
Ինչպես տեղեկացրեց ռեկտոր Արմեն Մազմանյանը, ստեղծվում են նոր ամբիոններ, մուլտիմեդիայի ֆակուլտետ, բացվել են նոր` հոսքային լսարաններ, փոխվել է 60-ից ավելի դուռ եւ պատուհան, գնվել տեխնիկա` կինոդահլիճներն աշխատեցնելու եւ ուսանողական պրակտիկա իրականացնելու համար: «Այսպես ասած` համալսարանը կարկատեցինք: Ամբողջը դեռ արված չէ, բայց գոյության մինիմումն ապահովելու համար առաջին փուլում արվեց այն, ինչ պետք էր»,- ասաց Արմեն Մազմանյանը: Նա հավաստիացրեց, որ կատարված աշխատանքները կօգնեն ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ առավել որակյալ ֆիլմեր ներկայացնել. «Պետությունն ու ազգն առանց մշակույթի գոյություն ունենալ չեն կարող. դա քննարկելի չէ: Արվեստը կարող է հասարակությանը նվիրել թեւեր, բայց միեւնույն ժամանակ` նաեւ սմբակներ»: Շրջայցից հետո վարչապետը դիտեց «Գարեգին Նժդեհ` Հայաստան եւ ճշմարտություն» ներկայացումը, որ բեմադրվել է բուհի ուսանողների ջանքերով:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև


















































