Լրահոս
Օրվա լրահոսը

Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը կրկին կքննարկվի

Սեպտեմբեր 18,2026 14:40 Share

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի և կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով հիմնական դատալսումներն ավարտվել են։ Այս մասին այսօր՝ դռնփակ դատական նիստից հետո, լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հովհաննես Խուդոյան

«Տարբեր հարցեր են քննարկվել՝ ապացույցների ծավալի, բացարկների, խափանման միջոցների վերաբերյալ»,- ասաց Խուդոյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին։ Ըստ Խուդոյանի՝ դատարանը որոշել է այն կրկին անցկացնել դռնփակ ռեժիմով։

«Բացման խոսքով պաշտպանության և մեղադրանքի կողմերը ելույթներ են ունենալու։ Քննարկել ենք Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը»,- հավելեց Խուդոյանը։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքը փոխվել է  այնտեղից դուրս է բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թեւանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաեւ դրվագը, որ Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց է գաղտնի ծառայությունները փոխանցվել այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930