Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլի» ֆլեշմոբը չկայացավ

Նոյեմբեր 20,2011 18:09

 Ըստ Tert.am-ի տված ինֆորմացիայի, այսօր` նոյեմբերի 20-ին, ժամը 14:00-ին Կասկադում կազմակերպվելու էր «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին նվիրված ֆլեշմոբ, սակայն ֆլեշմոբն այդպես էլ չկայացավ: Երկար սպասելուց հետո` «Առավոտ երիտասարդականը» պատճառը փորձեց ճշտել Կասկադի անվտանգության աշխատակցից, ով սկզբում ասաց, թե իր իմանալով ժամը 13:00-ին է եղել, հետո էլ, թե 15:00-ին պետք է լինի, իսկ վերջում ավելացրեց` «Պաշտոնական տեղեկատվության համաձայն չի լինելու»: Այս կցկտուր ու իրար հակասող պատասխաններից կարելի է ենթադրել, որ անգամ իրենք` անվտանգության աշխատակիցները չգիտեին: «Առավոտ երիտասարդականը» «չիրականացված» ֆլեշմոբի մասին փորձեց պարզել  Մանկական Եվրատեսիլ 2011-ի հայաստանյան  պատվիրակության ղեկավար` Գոհար Գասպարյանից, սակայն չկարողացանք խոսել նրա հետ մեզ մոտ եղած եւ ոչ մի հեռախոսային  համարներով. ֆիքսված հեռախոսահամարի դեպքում` անպատասխան մնացինք, իսկ բջջային հեռախոսահամարն անջատված էր:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930