Չնայած նրան, որ այս գիշեր օդի ջերմաստիճանը մի փոքր բարձրանալու է՝ 0-ից մինչեւ +2, վաղը օդերեւութաբանները ձյուն են կանխատեսել: Ձյունը կտեղա եւ օդի ջերմաստիճանը նորից կիջնի: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Ձմեռային ցուրտը դեկտեմբերի 11-ին տեղի կտա եւ եղանակը կպարզվի: Հետո կրկին ցրտեր են սպասվում՝ գիշերը մինչեւ -9, ցերեկը՝ +4:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: