Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով թերի քննված դրվագներ չկա՞ն

Դեկտեմբեր 12,2011 12:37 Share

«Գործի առաջին իսկ օրվանից ներգրավված եմ եղել գործի քննությանը, բոլոր դրվագներին ծանոթ եմ: Թերի քննված դրվագներ գործով չկան: Բոլոր դրվագներով նորից թարմ աչքով, պարբերաբար ուսումնասիրում եմ ձեռք բերված ապացույցները, քննչական խմբի անդամներով նորից քննարկումներ եմ կազմակերպում, տարբեր կարծիքներ են հնչում եւ ըստ այդմ, պլանավորում ենք մեր անելիքները: Որեւէ դրվագ անտեսության չի մատնվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց մարտի1-2-ի  քրեական գործերով քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ջանազյանը՝ պատասխանելով հարցին՝ քննչական խմբի նոր ղեկավար ունենալու առիթով հանրության սպասելիքները 10 անձանց սպանությունների բացահայտումների առիթով թարմացել են. կա՞ն  գործում ուշադրության չարժանացած կամ մոռացության մատնված դրվագներ, որոնք կարող են լույս սփռել:

Ինչ վերաբերվում է ակնկալիքին, Ջանազյանը հավելեց. «Ինչ ասեմ, իմացեք, որ քննչական խումբն ինչպես աշխատել է, նույն ինտենսիվությամբ շարունակելու ենք աշխատել: Ցանկացած քննիչի երազանքն է իր վարույթում չբացահայտված հանցագործություններ չլինեն»:

Aravot.am-ի ճշտող հարցին՝ եթե չորս տարի ամեն ինչ արվել է լավագույնս եւ էական առաջընթաց չկա հանրության համար հետաքրքրություն ներկայացնեղ հարցերի՝ 10 անձանց սպանությունների մասով, հիմա Դուք ի՞նչ եք անելու, մեր զրուցակիցը վրդովվեց. «Ո՞նց չի արվել, էսքան դեպքեր են բացահայտվել, մարդկանց ենք դատի տվել, հանգամանքներ են բացահայտվել: Բա դրանք կատարած աշխատանքի արդյունք են, չէ՞: Առանց աշխատանքի ոնց կարային արդյունքի հասնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031