Բասկետբոլի Ամերիկայի ուսանողական լիգայի Հյուսիսային Կարոլինայի եւ Միչիգանի համալսարանական թիմերը վերջերս յուրօրինակ ձեւով են նշել ազգային տոներից մեկը՝ «Վետերանի օրը»:
Նրանց միջեւ հանդիպումը կայացել է ոչ թե թիմերից մեկի խաղադահլիճում, այլ «Կարլ Վիլսոն» ռազմական ավիակրի հենց թռիչքուղու վրա՝ բաց երկնքի տակ: Դրա համար «մանրահատակի» կողքերը ութ հազար նստելատեղով ժամանակավոր տրիբուն է կառուցվել, իսկ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման՝ տիկնոջ հետ, բասկետբոլի եւ շոու բիզնեսի աստղեր Մեջիք Ջոնսոնը, Վինս Քարթերը, Պամելա Անդերսոնը…
Խաղն ավարտվել է 67:55 հաշվով՝ հօգուտ Հյուսիսային Կարոլինայի թիմի:: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: