
ՊԵԿ-ն ու գործատուները պատրա՞ստ են արդյոք այս տարվանից մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումներին հարցին՝ այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված «Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողով»-ին ներկա, ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատասխանեց. «Որոշակի ռիսկեր կան եւ դրանք հիմնականում կապված են անձնավորված հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրման հետ: Պետք է հասցվի ծրագիրը ժամանակին ե՛ւ մշակվի ե՛ւ տեղադրվի ե՛ւ օգտագործվի, քանի որ 2013 թվականից սկսած Հայաստանի բոլոր գործատուները պետք է հաշվետվությունները բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն, սակայն, այսօր ընդամենը 7500 գործարար է այդ եղանակով հարկ վճարում: 2013-ից այդ թիվը տասնապատկվելու է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































