ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի կարծիքով, Ամանորը երեխաների տոնն է, մեծահասակների համար էլ՝մեծ հոգս. «Որովհետեւ մտածում ենք, թե ինչ պետք է պատրաստենք, ինչ սեղանին դնենք»:
Պատգամավորի խոսքերով՝ Ամանորին, ինչպես յուրաքանչյուր հայ ընտանիքում, ինքն էլ նախընտրում է ավանդական ճաշատեսակները. «Իհարկե տոլմա չեմ փաթաթում: Ես Նոր տարուն նախըտրում եմ ղափաման, որը ինքս եմ պատրաստում»:
Լիություն, առողջություն… սրանք տիկին Բիշարյանի Ամանորի բարեմաղթանքներն են. «Մաղթում եմ, որ բոլոր դժվարություններն ու կորուստները մնան հետեւում, եւ հայ ժողովուրդը նոր տարում ունենա նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: