Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Եղիսաբեթ թագուհին դեմ չէ հարստանալ ռուսների հաշվին

Դեկտեմբեր 25,2011 20:53

 Բրիտանիայի արքայական ընտանիքը նախադեպը չունեցող քայլի է գնացել՝ որոշելով Քենսիգթոնյան պալատին հարող տարածքը վարձակալության տալ ռուսական այն ընկերությանը, որը եկող տարվա ամռանն այնտեղ VIP միջոցառումներ կկազմակերպի:

Այսպիսով, 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանի օլիմպիական հավաքականներն իրենց հաղթանակները կտոնեն արքայական «Փերքս Ֆիլդ» պուրակում:

Ռուսաստանի օլիմպիական պատվիրակությունն այդ պուրակը վարձակալել է 17 օրով: Սակայն պայմանագրի մեջ հստակ ու խիստ նշված է, որ այնտեղ իրավունք չկա անել այնպիսի բան, որը կստվերի արքայական ընտանիքի վարկը: Հակառակ դեպքում նրանցից կգանձվի 250 ֆունտ ստերլինգ:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ վարձակալությունից ստացվելիք գումարները կտրամադրվեն արքայական պալատների վերանորոգմանն ու պահպանմանը, որի համար եկող տարի 34 միլիոն ֆունտ ստերլինգ է հարկավոր լինելու:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031