Օրերս կայացավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) այս տարվա վերջին համերգը՝ նվիրված ՀՊՖՆ-ի հիմնադրման 85-ամյակին: Հոբելյանական համերգին հնչեց նաեւ ջութակի գրականության բարդ գործերից` Բեթհովենի կոնցերտը, որի տեխնիկական հագեցվածությունը եւ հարուստ բովանդակությունը կատարողից պահանջում են բարձր կուլտուրա եւ լիակատար հասունություն, ինչը նվագախմբի ընկերակցությամբ անթերի մատուցեց աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:
Համերգից հետո երաժշտի հրաշալի կարիերա արած 26-ամյա ջութակահարից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում հնարավո՞ր է լուրջ փոփոխություններ գրանցվեն նաեւ անձնական ֆրոնտում, եւ արդյոք կամուսնանա՞ հայուհու հետ:
«Այսպահին ոչ մի փոփոխություն չկա: Դժվար է ասել, թե երբ կլինի եւ որ ազգից կլինի ընտրյալս… Բայց, ցանկալի է, որ նա լինի հայուհի»,-պատասխանեց ջութակահարը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: