Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել է «ԲՄՎ X5»-ը, որով կատարվել էր մահացու վրաերթը (ֆոտոշարք)

Հունվար 04,2012 01:04

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք է մեղայականով ներկայացել երեկ՝ հունվարի 3-ին, ՀՀ ոստիկանության վարչական շենքի դիմաց վրաերթ կատարող վարորդը, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի։

Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նորք–Մարաշի բաժանմունքում է գտնվում նաև «ԲՄՎ X5» մակնիշի 10 ՈԼ 100 համարանիշի ավտոմեքենան։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան գրանցված է Չարենց փողոցի բնակիչ Արմեն Հարությունյանի անվամբ։

Այս պահին դեռևս պարզ չէ, թե ով է եղել ղեկին, քանի որ ոստիկանության աշխատակիցները հրաժարվում են տեղեկություն տրամադրել վարորդի վերաբերյալ։ Իսկ բաժանմունքի մոտ հավաքվածները պատմում են, որ մեքենայի տերը պետական պաշտոնյա է։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031