Հունվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին: Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ «Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա: Ջոն Պրեսկոտը դրական գնահատեց ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: