
Հարցին, թե արդյոք պարոն Մինասյանը կառաջադրվի՞ մեծամասնական ընտրակարգով, պատգամավորը վստահեցրեց՝ ոչ, քանի որ ՀՀԿ-ն վաղուց աշխատում է, որպեսզի մեծամասնականների քանակը նվազեցվի, իսկ համամասնականինը՝ ավելացվի:
Այն, որ մեծամասնական ընտրակարգով պայքարը հիմնականում տնտեսական գործիչների եւ օլիգարխների միջեւ է ընթանում, այլ ոչ թե քաղաքական գործիչների, այս դիտարկմանն էլ պարոն Մինասյանն ասաց. «Խնդիրը պետք է լուծել ոչ թե համամասնական կամ մեծամասնական հակադրության առումով, այլ հետեւել, թե որքանով են ընտրությունները ընթանում օրենքի տառին համապատասխան»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն քայլին, որ փորձելու են բացառել գործարար-պատգամավորներին իրենց կուսակցության ներսում, պատգամավորը նորից հղում կատարեց օրենսդրությանը. «Այսօր օրենքը չի էլ խախտվում, բայց, կարծում եմ, կլինի նոր օրենսդրական նախաձեռնություն, որը հստակություն կմտցնի»: Լրագրողների այն հրցին էլ՝ արդյոք այդ օրենքը կարգելի՞ պատգամավորի ընտանիքի անդամին զբաղվել գործարարությամբ, քանի որ այսօր պատգամավորներն իրենց բիզնեսը գրանցում են ազգականների անունով, պարոն Մինասյանն ասաց. «Ես չեմ կարծում, թե այն ձեւակերպումը, որ տալիս եք, իդեալական է, մենք չենք կարող սահմանափակել ընտանիքի անդամի որեւէ գործունեություն, բայց եթե միջազգային փորձը ցույց տա, որ այդ հանգամանքը հօգուտ դրա է՝ մենք եւս կուսումնասիրենք: Ցանկացած մարդու իրավունքի սահմանափակումը արդարացված չէ: Այստեղ պետք է լիենել բավականին հաշվենկատ եւ շրջահայաց»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































