Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Հարությունյանը Արամ Սարգսյանին գերադասեց Լեւոն Զուրաբյանից

Հունվար 31,2012 17:11

Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն իր մյուս կուսակիցների նման վստահեցրեց, որ ՀՀԿ-ի կողմից ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումներ չկան. «ԲՀԿ-ն իշխանության մեջ է եւ դեռեւս խնդիր չկա, որ իշխանության մաս չկազմի: Առանձին մոտեցումներ եղան լսումների հետ կապված: Ես կարծում եմ, որ դրա մեջ ողբերգություն չկա, լսումներ է, թող անեն»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԲՀԿ-ի վրա ճնշումների, ընտրություններին վարչական լծակներն ու ռեսուրսներն օգտագործելու մասին հայտարարություն էր արել: Այդ առնչությամբ պարոն Մինասյանն ասաց, որ «Պարոն Օսկանյանը փորձառու դիվանագետ է, փորձում է նաեւ քաղաքական գործիչ դառնալ, վերջին տարիներին հայտարարություններով է հանդես գալիս այս կամ այն պատեհ կամ անպատեհ առիթներով՝ դա իր իրավունքն է, ըստ երեւույթին ինքը արեւի տակ տեղ է փնտրում,  թող գտնի այդ տեղը, ի՞նչ ասեմ»:

Քանի որ վերջին շրջանում արծարծվում է Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի, Խոսրով Հարությունյանի՝ ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու թեման, ուստի հարցին, թե կա՞ նման որոշում կամ ցանկություն ՀՀԿ-ի կողմից՝ Մկրտիչ Մինասյանը վստահեցրեց, որ նման հարց դեռ չի քննարկվել. «Ես կարծում եմ, որ եթե մարդիկ դաշտում ասելիք ունեն, պետք է նրանց հնարավորություններն օգտագործվի, բայց դա չի նշանակում, որ խոսքը այդ երեքի մասին է»:

ՀԱԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե ՀԱԿ-ի ցուցակի առաջին տեղում Լեւոն Տեր-Պետրոսյանն է լինելու, երկրորդ տեղում՝ Ստեփան Դեմիրճյանը, 3-րդ տեղում ո՞ւմ կուզենայիք տեսնել՝ Արամ Սարգսյանի՞ն, թե՞ Լեւոն Զուրաբյանին: Գրիգոր Հարությունյանը նախընտրեց տեսնել  Արամ Սարգսյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031