Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց. գլխավոր դատախազություն

Նոյեմբեր 05,2026 12:42 Share
Աջակցեք aravot.am-ին

Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, ուսումնասիրել էր Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ օտարված՝ 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան:

Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում, 2026 թվականի օգոստոսի 27-ին, տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատմանը։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ի վճռով՝ հաշտության համաձայնությունը հաստատվել էր։

Հաստատված հաշտության համաձայնության հիման վրա՝ 2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել վերոնշյալ տարածքի նկատմամբ:

Գույքը պետությանն ամրացնելու ու «Հերացի» ավագ դպրոցի օգտագործմանը վերադարձնելու նպատակով՝ Կառավարության հաստատմանը կներկայացվի որոշման նախագիծ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել