Լրահոս
Օրվա լրահոսը

Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանշանակիրը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վիճարկման առաջամարտիկ

Փետրվար 02,2012 10:42 Share

Քրիստիան Փոնսլե

Մեդիամաքս: Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը վիճարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` մի քանի տասնյակ սենատորների եւ ստորին պալատի անդամների դիմումի համաձայն:

Նրանցից առանձնանում է մեկը` Քրիստիան Փոնսլեն, ով 1998-2008թթ. Սենատի նախագահն էր:

Բանն այն է, որ Քրիստիան Փոնսլեն պարգեւատրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւներից մեկով` Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Այդ պարգեւը նրան 2003թ. հուլիսի 15-ին Փարիզում շնորհել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829