Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ Հրազդանում

Փետրվար 02,2012 10:47

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որի ժամանակ օգտագործվել է հրազեն) հատկանիշներով: Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 21-ին ժամը, 20-ի սահմաններում Հրազդան քաղաքում, Դուրյան 6 շենքի դիմաց՝ «Նարինե Մելոյան» ԱՁ-ի մոտ Հրազդան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Մանվել Մկրտչյանը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել: Դեպքի վայրում ֆոտոլրագրողին պատմել են, որ մինչ այդ վիճաբանություն է տեղի ունեցել Մ. Մկրտչյանի եւ Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արմեն Մելոյանի միջեւ, ինչից հետո էլ հնչել է կրակոցը:

Քննիչի որոշմամբ Մ. Մկրտչյանը ձերբակալվել է, հայտնաբերվել է նաեւ գազային ատրճանակը:

Հրազդանում ֆոտոլրագրողին պատմել են, որ Մ. Մկրտչյանն ունի խանութ եւ խանութի մի հատվածում այս պահին գործում է Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829