Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը մարզպետ Գիզիրյանի ասածը չարե՞ց

Փետրվար 08,2012 21:19

Արդեն տեղեկացրել ենք, որ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը այսօր իր վարչության պետերի հետ մեկնել էր  Ախուրյանի շրջանի Ոսկեհասկ գյուղ` աշխատանքային խորհրդակցություն անցկացնելու: Մարզպետին ուղեկցող լրագրողները, միաբերան դժգոհելով  Գյումրու ձյունախեղդ եղած, անանցանելի   փողոցներից, հետաքրքվեցին, թե ով է  դրա համար պատասխան տալու. կես մետր ձյուն է նստել, սակայն  Գյումրու քաղաքապետարանը դրանք  մաքրելու ուղղությամբ բացարձակապես աշխատանքներ չի կատարում: «Առավոտյան ես դրանով զբաղվել եմ, ասեմ, որ ամեն օր եմ զբաղվում, հիմա էս պահին կարծում են փողոցները մաքրվում են , հետ գնալուց պետք է ահագին տեղ մաքրած լինեն, միասին կշրջենք, կտեսնենք» ,-վստահեցրեց մարզպետը:Սակայն Ոսկեհասկից վերադառնալուց  հետո շրջեցինք ու տեսանք  նույն խայտառակ պատկերը: Պատահական չէ, որ Գյումրու այսօրվա  հեռուստաեթերը  լցված էր քաղաքապետարանի անգործությունը ֆիքսող  կադրերով ու գյումրեցիների բողոքներով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829