Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ուսանողները կարժանանան հատուկ կրթաթոշակների

Փետրվար 13,2012 14:48

Հունաստանում գտնվող բրիտանական Շեֆֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետը կամ Սիթի Քոլեջը առաջարկում է բակալավրիատի եւ մագիստրատուրայի համար նախատեսված կրթական ծրագրեր հայ ուսանողների համար: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Շեֆֆիլդի համալսարանի միջազգային հարցերի գծով տնօրեն Գրեգորի Դիկեոսը, հայ ուսանողներին առաջարկվում են հատուկ զեղչեր. բակալավրիատի եռամյա կրթության համար՝  6500, իսկ մագիստրատուրայի համար՝ 8000 եվրո տարեկան վարձավճարով, իսկ կրթաթոշակը սահմանվում է տարեկան վճարի 40 տոկոսի չափով:

Ինչպես նշեց Գ. Դիկեոսը, ծրագիրն առայժմ առաջարկվում է միայն հայ   ուսանողներին. «Մեր նպատակն է՝ կրթություն տալ նրանց, որպեսզի հետագայում վերադառնան Հայաստան  եւ օգտակար լինեն իրենց երկրի հետագա զարգացմանը: Հույս ունեմ, որ հայերը եւ հույները կփոխանակվեն  կրթական փորձով»:

Բանախոսը հետաքրքրված է հատկապես հայ ուսանողներով, քանի որ հայերը եւ հույներն ունեն  նման պատմական ճակատագիր:  «Անձամբ ես տպավորված եմ հայ ժողովրդով եւ հայոց պատմությամբ: Ուսանողական տարիներին Բրիտանիայում  ապրել եմ հայ տիկնոջ բնակարանում»,-ասաց Դիկեոսը:

Բանախոսի հավաստմամբ՝ Սիթի Քոլեջ դիմած բոլոր ուսանողներն արժանանալու են անհատական ուշադրության. «Յուրաքանչյուր 5 ուսանողի ղեկավարելու է մեկ պրոֆեսոր, ով օգնելու է նրանց համալսարանի հետ կապված ցանկացած հարցում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829