«Ա1+»-ը զրուցեց նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի այլ աշխատակիցների հետ, որոնց զարմացրեց Գագիկ Գյանջումյանի պաշտոնաթող լինելու լուրը: «Որ այդպիսի բան լիներ, մենք կիմանայինք, նման բան չկա, պարոն Գյանջումյան առավոտյան աշխատանքի է եկել, հիմա էլ երևի դուրս է եկել ձյան մաքրման աշխատանքների հետ կապված հարցերով»,-միաբերան նշեցին թաղապետարանի աշխատակիցները, որնցից ոչ ոք չցանկացավ ներկայանալ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: