Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա ավելի հզոր մաֆիա, քան հոգեւորականությունն է»

Փետրվար 17,2012 14:50

Հարցազրույց կենսաբույժ, էքստրասենս Ռաֆայել Սարգսյանի հետ

Էքստրասենս Ռաֆայել Սարգսյանի անունը լայն հանրությանը ճանաչելի դարձավ հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող «Էքստրասենսներ» նախագծից, որտեղ նա երկու ամիս շարունակ իր կարողություններով զարմացրեց հեռուստադիտողներին: Ավագ սերունդը Ռաֆայել Սարգսյանին կհիշի դեռեւս 1991-1992 թվականներից, երբ Մարզահամերգային համալիրը, «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոնները լեփ-լեցուն էին մարդկանցով, ովքեր գալիս էին ականատեսը լինելու նրա կարողությունների: Էքստրասենսը, ով իրեն կենսահաղորդիչ է համարում, պնդում է, որ ի վիճակի է բուժել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են միգրենը, երեւանյան հիվանդությունը, էպիլեպսիան, խոցերը եւ այլն: Նա ասում է, որ որոշ շնորհներ ձեռք է բերել 17 տարի անկողնուն գամված մնալուց հետո:

Ի՞նչ է նշանակում կանխատեսել, մի՞թե դա նույն գուշակությունը չէ: Եվ ինչպե՞ս է տեսնում մարդկային ճակատագրերը: Մեր զրուցակիցը նշեց, որ ինքն ուղղակի գույներ է տեսնում մարդկանց մեջ, գույներ, որոնցից ամեն մեկն իր նշանակությունն ունի. «Երբ տեսնում եմ կանաչ գույն, նշանակում է՝ տվյալ անձը առողջ է, ոչ մի խնդիր չունի, դեղինը հիվանդության գույնն է, սեւը՝ մահվան, իսկ սեւի եւ դեղինի համադրությունը՝ մահացու հիվանդության: Գույներից ամենահզոր եւ մաքուր էներգետիկ դաշտ ունեն սպիտակն ու վարդագույնը»: Ռաֆայել Սարգսյանն ասաց, որ երբ զգում է, որ որեւէ մարդու շատ քիչ է մնացել ապրելու, երբեք չի բարձրաձայնում, այդ մասին ուղղակի տեղեկացնում է նրա հարազատներին: Մեր այն դիտարկմանը, թե հոգեւորականները պնդում են, որ պայծառատեսները կարող են մարդուն այնպես կոդավորել, որ դա ողբերգական հետեւանքներ ունենա, Ռ. Սարգսյանը պատասխանեց. «Այսօր չկա ավելի հզոր մաֆիա, քան հոգեւորականությունն է: Ես հավատում եմ Աստծո գոյությանը, բայց ոչ երբեք հոգեւորականներին: Գտնում եմ, որ վերջին ժամանակներս կառուցված ոչ բոլոր եկեղեցիներն են իրենց մեջ կրում Աստծո ուժը, այնինչ՝ նախկինում դրանք կառուցվում էին հատուկ տեղերում՝ Աստծո նախախնամությամբ»: Այն հարցին, թե որն է այս կյանքում իր առաքելությունը, մեր զրուցակիցն ասում է. «Ես օգնում եմ կարգավորել մարդկանց էներգետիկ դաշտը, ուսումնասիրում եմ այդ ոլորտը՝ փորձելով իմ ուժը ծառայեցնել մարդկանց ճակատագրերի կարգավորմանը: Երբեք չեմ օգտագործում դեղորայք, ներարկիչներ, որոնք շատ հաճախ օգնելու փոխարեն վնաս են հասցնում առողջությանը»:

ՄԱՐԳԱՐԻՏ ՍԱՔՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարդուհի says:

    Խնդրում եմ տրամադրել պարոն Սարգսյանի հեռախոսահամարը, որը տրամադրվում է առողջական խնդիրներով իրեն դիմող հիվանդներին:
    Կանխավ շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829