
Ձեր կողմից բազմիցս ուղարկված նույնաբովանդակ գրություններին արդեն իսկ տրվել են համապատասխան պարզաբանումներ այն մասին, որ վերը նշված աշխատանքներն իրականացվում են համաձայն «Հայ–Ռոաական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի երկրաբանահետախուզական աշխատանքների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված նախագծի, որը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ենթարկվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության և ստացել դրական եզրակացություն (ԲՓ-78)։
Կցանկանայի նշել նաև, որ «Հայ–Ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ի կողմից իրականացվող երկրաբանահետախուզական աշխատանքները համապատասխանում են Երկրաբանական ուսումնասիրությունների դասական չաւիանիշներին, իսկ դաշտային աշխատանքները իրականացվում են այնպիսի սարքավորումներով և մեթոդներով, որոնք կիրառվում են նաև Ռուսաստանում, ԱՍՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և այլ զարգացած երկրներում։
2010-֊2011թթ. ընթացքում կատարված երկրաբանա որոնողական և լաբորատոր աշխատանքների տվյալներով՝ ուրանի հանքավայրի առկայությունը ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի մոտ տարածքներում չի հավաստվել և չեն հաստատվել ուրանի հանքաքարի պաշարներ։ Այսինքն «հանքավայր», որպես այդպիսին, գոյություն չունի, հետևաբար դրա շահագործման մասին խոսելն անհիմն է;
Կարդացեք նաև
Հարկ եմ համարում նշել, որ այլ անոմալիաների և ուրանի երևակումների տարածքներում 2012թ. ընթացքում ՀՌԼԿ ՓԲԸ-ի կողմից իրականացվելու են երկրաբանական որոնողա հետախուզական աշխատանքներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա։
Միաժամանակ կցանկանայի հիշեցնել, որ հաշվի անելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, ազգային անվտանգության ապահովման հիմնախնդիրները՝ գերադասելի է Հայաստանի Հնարապետության տարածքում հայտնաբերել ուրանի հանքավայրեր եւ հաստատել դրանց պաշարները՝ որպես ռազմավարական նշանակության հումք։


















































