Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը` արտաքին գովազդի մասին. «Դա շատ թանկ է մեզ համար»

Ապրիլ 04,2012 18:26

 

ԿԸՀ-ն երեկ հրապարակել էր այն կուսակցությունների ցանկը, որոնք 5 քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք են ստացել: Այդ կուսակցությունների շարքում անգամ հայտ չի ներկայացրել ՀԱԿ-ը: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց` ի՞նչն է պատճառը, չե՞ք ուզում գովազդվել` նա պատասխանեց. «Դա շատ թանկ է մեզ համար: Այսինքն, դա իսկապես բավականին մեծ միջոցներ է պահանջում»: Մեր հարցին` ՀԱԿ-ը չունի՞ այդ միջոցները` պարոն Զուրաբյանը պատասխանեց, որ ունեն սահմանափակ միջոցներ. «Հաստատ չենք կարող ոտք գցել ոչ Հանրապետական կուսակցության հետ, ոչ «Բարգավաճի», ոչ շատ այլ կուսակցությունների հետ: Հաշվի առեք, որ դուք գործ ունեք մի ընդդիմության հետ, որը 4 տարի շարունակ ենթարկվել է զրկանքների, որի հետ կապված մարդկանց բոլորի կամ նրանց բիզնեսներն են քայքայել, կամ նրանց հեռացրել են աշխատանքից եւ այլն: Ուրեմն մենք պետք է ճշգրիտ օգտագործենք մեր ռեսուրսները եւ կոնկրետ այս ուղղությամբ չենք օգտագործելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30