Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանի ներկայացուցիչն՝ ընդդեմ իր վստահորդի՞

Ապրիլ 04,2012 18:33

 Քիչ առաջ ՀՀ վարչական դատարանում ավարտվեցին Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հակոբ Հակոբյանի եւ Սամվել Հարությունյանի հայցերի քննությունները: Հիշեցնենք, որ թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Հակոբ Հակոբյանը վիճարկում է մյուս թեկնածու՝ գեներալ Սեյրան Սարոյանի գրանցումը՝ իբրեւ պատգամավորության թեկնածու, պնդելով, որ վերջինս հիմնականում գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ կառավարում է իր բիզնեսը, հետեւաբար չէր կարող բավարարել ՀՀ օրենսդրության պահանջները Հայաստանում մշտական բնակության մասով:

Իսկ թիվ 37 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված Սամվել Հարությունյանը վիճարկում է առողջապահության նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանի գրանցումը, պատճառաբանելով, որ վերջինս աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ իբրեւ խորհրդատու, որի կենտրոնակայանը գտնվում է Դանիայում. աշխատել Դանիայում Հակոբյանը չէր կարող առանց կեցության կարգավիճակի, հետեւաբար նույնպես չի բավարարում պատգամավորության թեկնածուի համար սահմանված ՀՀ օրենսդրության պահանջը Հայաստանում մշտական բնակության մասին:

Գործերի քննության ընթացքում հետաքրքրական էր Հակոբ Հակոբյանի ներկայացուցչի դիրքորոշումը, որը դատարանին բացատրում էր, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից Հակոբյանի ստացած պարզաբանումը առ այն, թե Սարոյանի անընդմեջ բացակայությունները չեն գերազանցել 81 օրը, հետեւաբար չի խախտվել ՀՀ օրենսդրությունը՝ իր համար հիմք են անհիմն համարելու Հակոբյանի առաջարկած միջնորդությունը՝ Ազգային անվտանգության ծառայությունից ճշտումներ անելու մասին: Հակոբյանի ներկայացուցիչը դատարանին բացատրեց, որ ընդամենն իր վստահորդի հանձնարարությունն է կատարում եւ իր կողմից որեւէ առարկություն չներկայացրեց միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Հայցի քննությունն ավարտվեց, որոշումը կհրապարակվի վաղը:

Սամվել Հարությունյանի առարկություններին ի պատասխան էլ Թաթուլ Հակոբյանի լիազոր ներկայացուցիչները պնդեցին, որ ԱՀԿ-ն կարող է իր ներկայացուցչությունն ունենալ Հայաստանում, հետեւաբար Հակոբյանը կարող է մշտապես բնակվել Հայաստանում եւ աշխատել այդ կազմակերպությունում: Հակոբյանի ներկայացուցիչները նաեւ հրաժարվեցին պատասխանել Aravot.am-ի հարցերին, ասացին, որ այս օրերին Հակոբյանը գործուղման մեջ է, քարոզարշավի առաջին իսկ օրը կլինի Հայաստանում եւ կպատասխանի բոլոր հարցերին: Այս գործով որոշումը կհրապարակվի ապրիլի 6-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30