Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է. Հակոբ Հակոբյան

Սեպտեմբեր 17,2026 18:44 Share

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի այսօրվա քաղաքականությունն այլևս միայն Արցախի պետական կառույցների դեմ պայքար չէ։ Սա Արցախի՝ որպես հայկական քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է։ Երբ իշխանությունը հայտարարում է, որ Հայաստանում Արցախի պետական կառույցներին տեղ չկա, իսկ Արցախի հայերի վերադարձի մասին խոսույթը պետք է դադարեցվի, հարցը դառնում է շատ ավելի ծանր։

Փաշինյանի քաղաքականության ամենալուրջ ազգային ռիսկը ոչ թե այն է, որ վաղը կվերանա հայ ժողովուրդը, այլ այն, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ սահմանափակում է այն քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ գործիքները, որոնց միջոցով ապագա սերունդները կկարողանան պաշտպանել Արցախի հայության իրավունքներն ու վերականգնել պատմականորեն կորցրած դիրքերը, եթե ապագայում դրա համար ստեղծվեն բարենպաստ միջազգային պայմաններ։

Ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Մի՞այն հիշողություն։ Մի՞այն պատմության դասագիրք։ Մի՞այն «այստեղ ապրել են հայեր» նախադասությունը։

Այսօր ասում են՝ խաղաղության համար պետք է փակել Արցախի հարցը։ Բայց խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանը պետք է ինքնակամ զրկվի ապագայի հնարավորություններից։ Պատմությունը 10 կամ 20 տարի հետո կարող է փոխվել։ Միջազգային հարաբերությունները կարող են փոխվել։ Տարածաշրջանի ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել։

Իսկ եթե այդ օրը գա, մենք ի՞նչ ենք ունենալու։

Հայաստանը իրավունք ունի խաղաղություն ընտրելու։ Բայց ոչ ոք իրավունք չունի ապագա սերունդների փոխարեն որոշելու, որ Արցախի հարցն այլևս երբեք քննարկելու իրավունք չունի։ Որովհետև այսօր Արցախը կարող է լինել քաղաքականապես, տարածքային կորցրած, բայց վաղվա աշխարհը մենք չենք ճանաչում։ Եվ պետականությունը հենց դրա համար է՝ ոչ միայն ներկան կառավարելու, այլև ապագայի հնարավորությունները պահպանելու համար։ Արցախի պետականության ինստիտուցիոնալ ժառանգությունը վերացնելը պարզապես անցյալի հետ հաշիվ փակել չէ։ Դա ապագայի քաղաքական հնարավորությունների կրճատում է։ Եվ պետք է հիշել, որ մենք հայրենիքը ոչ թե ժառանգում ենք ապագային, այլ ապագա սերունդից պարտքով վերցրել ենք և պետք է վերադարձնենք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930