Լրահոս
Օրվա լրահոսը

Պարսկական վայելքները հայկական միջավայրում

Ապրիլ 13,2012 13:50

Երբ Երևանի փողոցներով քայլում ես ու խանութներից լսում պարսկական երաժշտություն, երբ դրսում –20 աստիճան է, իսկ աղջիկներից շատերի կիսաշրջազգեստը նույնքան սանտիմետր. նշանակում է, որ մեր հարևան երկրում`Պարսկաստանում, սկսվել են տոնական օրերը: Պարսիկները նշում են Նովրուզ Բայրամը: Սահմանափակ զվարճություններից ու չադրաներից հիասթափված պարսիկները՝ իրենց լավագույն հանգստավայրերից են համարում Հայաստանը:
Ի՞նչ են անում պարսիկները Երևանում: 21-ամյա Աշքյամը Հայաստան է եկել ընկերոջ հետ: Խոստովանում է, որ Հայաստանում իրեն ամենից շատ դուր են գալիս ակումբները: Մեր երկրում առաջին անգամ է, հաջորդ տարի էլ է գալու`արդեն ընկերական մեծ շրջապատով: Հայաստանը շատ է հավանել, ասում է. «Աղջիկներն էլ են շատ գեղեցիկ»:
Հայաստանցիների վերաբերմունքը մեր հարևանների նկատմամբ հակասական է: 26-ամյա Նելլին նորմալ է ընդունում պարսիկներին. «Ուրիշներին ենք մեղադրում, երբ տեսնում ենք, որ հայերիս հետ վատ են վարվում, իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք հայ ենք, քրիստոնյա ենք»: Սակայն քիչ չեն նաև այնպիսիք, որ պարսիկների հանդեպ վատ են տրամադրված: «Օրինակ, մեր երկրում հնդիկներն էլ են շատ: Ինչո՞ւ ենք նրանց նորմալ վերաբերում: Պարսիկները իրենց լկտի են պահում: Մեկ անգամ քայլում էինք ընկերուհիներով, մեկ էլ մի պարսիկ, իհարկե միտումնավոր, ընկավ իմ վրա, ներողություն խնդրեց, պատրաստ էի պայուսակովս հարվածել գլխին, բայց ինձ զսպեցի: Միայն մի քանի բառ ասացի ու շարունակեցինք ճանապարհը: Թող իրենց նորմալ պահեն մեր երկրում: Սա Պարսկաստանը չէ», – ասում է 20-ամյա ուսանողուհի Նունեն:
Շուտով գիշերային ակումբների այցելուները զգալիորեն կքչանան, Երևանի կենտրոնական հատվածում կիսամերկ աղջիկները կվերադառնան իրենց ավանդական վայրերը, տաքսիստների եկամուտը կնվազի: Պարսիկները վերադառնում են իրենց երկիր: Ապրիլի 13-ին Նովրուզ բայրամը վերջանում է:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30