Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչուհի Արմինկան վիրավորվել է

Ապրիլ 16,2012 17:25

Երգչուհի Արմինկան վիրավորված է ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներից. «Ես մրցանակաբաշխություններից ու մրցանակներից կախված մարդ չեմ ու  եթե մի մրցանակաբաշխություն որոշում է ինձ «գնահատել», ես միայն դրա համար ուրախ եմ: Բայց  եթե որոշում է շրջանցել այնպիսի ձայնասկավառակ, որը ամբողջ Սփյուռքով մեկ մեծ արձագանք էր ունեցել՝ ինչի մասին է խոսքը»: Հիշեցնենք, որ Արմինկան նոմինացված էր «լավագույն դուետ» անվանակարգում, բայց լավագույնը ճանաչվեց Լիլիթ Հովհաննիսյանի ու Միհրան Ծառուկյանի զուգերգը: Երգչուհին սրանից շատ է վիրավորվել. «Նոմինացված էր նաեւ իմ ձայնասկավառակը՝ «Էն գարնան»,  որը չէր անցել եզրափակիչ փուլ: Ցավալի էր ուղղակի, որովհետեւ այն, որ տեսա, թե ինչպիսի աշխատանքներ էին ներկայացված՝ ինձ համար ուղղակի ծիծաղելի էր: Ես չեմ սիրում գերագնահատել իմ աշխատանքը, բայց իմ ձայնասկավառակի հավասար ձայնասկավառակներ 2011-ին թողարկված հաստատ չկային… Իմ մեջ չարություն չունեմ, ուղղակի չեմ ցանկացել իմ ներկայությամբ պատվել այդ միջոցառումը»:

Երգչուհին շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին ու ասաց, որ տարվա լավագույն երգչուհուն ՝ Սոնա Շահգելդյանին այդ անվանակարգում տեսնում էր դեռ  երեք տարի առաջ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30