Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Թեղուտում կռվի պատճառով աշխատանքից ազատվել են անվտանգության ծառայության պետն ու տեղակալը (ֆոտոշարք)

Ապրիլ 17,2012 14:04

«Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանը

Ապրիլի 17-ի առավոտից  Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները,  ի նշան բողոքի, մոտ 4 -5 ժամ փակել են պղնձի հանքավայր տանող ճանապարհը: Ճանապարհը բացվել  է, երբ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը եւ  ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:  Դրանից հետո հանքավայրը տնօրինող` «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Պապոյանն աշխատանքից ազատել է հանքավայրի անվտանգության ծառայության պետ Սամվել Դավթյանին եւ նրա տեղակալ Արթուր Գրիգորյանին:

Թեղուտցիները ճանապարհը փակել էին, բողոքելով նախօրյակին անվտանգության ծառայողների կողմից իրենց  4-5 համագյուղացիներին ծեծի ենթարկելու դեմ:

Թեղուտի գյուղապետ  Հարություն Մելիքսեթյանն ասաց, որ նրանցից մեկի վիճակը լուրջ է, եւ նա գտնվում է հիվանդանոցում: Գյուղապետի խոսքերով`  կռվի  պատճառը եղել է այն, որ թեղուտցիներից մեկի ավտոմեքենան անցնելով` փոշի է բարձրացել,  ինչն էլ հարուցել է հանքավայրը տնօրինող` «Էյ-Սի-Փի» ընկերության անվտանգության աշխատողների դժգոհությունը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:

PrevPhoto
NextPhoto

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30