Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջախջախված Գերմանիան 10 տարում վերականգնեց ռմբակոծված օբյեկտները, հաղթանակած Հայաստանը՝ 20 տարում չկարողացավ

Ապրիլ 26,2012 16:58

Չորաթանի մշակույթի տունը

Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չորաթանի գյուղապետարանի շենքը վնասվել է ադրբեջանական հրետակոծությունից: Գյուղապետարանը իր սուղ միջոցներով կառույցի մի մասը նորոգել է:

Չորաթանի գյուղապետարանի շենք

Չորաթանի մշակույթի տունը եւս ադրբեջանական հրետակոծությունից տուժել է, կառույցի տանիքը եւ ճակատամասը վնասված են: Շենքը նորոգելու համար մեծ գումար է պահանջվում: Հրետակոծված մշակույթի տանը բացված է ընտրական տեղամաս:

Տավուշի մարզում ադրբեջանական ռմբակոծությունից վնասված համայնքային ենթակայության բազում կառույցներ կան, որոնց նորոգելու համար ֆինանսական միջոցներ չկան: Երկրորդ աշխարհամարտում ջախջախվելուց, հսկայական ռազմատուգանք մուծելուց հետո Գերմանիան 10 տարում վերականգնեց դաշնակիցների ռմբակոծությունից քանդված բոլոր օբյեկտները, իսկ նորօրյա ազատամարտում հաղթանակած, տարածքներ ազատագրած Հայաստանը՝ 20 տարում այդ խնդիրը չի լուծել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30