Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանն արտասանեց հիվանդ եղջերուի ու առողջ եղնիկի մասին

Մայիս 06,2012 21:25

Aravot.am-ի հարցին, թե իր մրցակից պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանի պես ինքն է՞լ է կարծում, որ «ընտրակաշառքի վրա» բացառապես ԲՀԿ-ին են բռնել, իսկ իշխանական թեկնածուների` կաշառք բաժանելու դեպքերին ոստիկանությունը աչք է փակել, Թիվ 12 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Լյովա Խաչատրյանը  բանաստեղծությամբ պատասխանեց. «Հիվանդ եղջերուն թող ցավից գոռա, առողջ եղնիկը թող թռչկոտե, մեկը թող քնե, մյուսն` արթուն կենա, այս հին աշխարհի օրենքն այդ է»:

Ընտրությունների ընթացքի վերաբերյալ էլ պարոն Խաչատրյանն ասաց. «Իմ գնահատականը կլինի ընտրությունների արդյունքները հաշվելուց հետո»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031