Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնահրկիզման փորձ Նորվեգիայում` Բրեյվիկի դատավարության դահլիճի մոտ (Տեսանյութ)

Մայիս 15,2012 20:37

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որտեղ գնտվող դատարաններից մեկում անց է կացվում Անդերս Բրեյվիկի դատավարությունը, ինքնահրկիզման փորձ է կատարել մի մարդ, որի ինքնությունը դեռևս չի բացահայտվել:

Երկրի ոստիկանության համաձայն, երեքշաբթի օրը դյուրավառ հեղուկ իր վրա լցրած մի անձ դիմել է ինքնահրկիզման` միաժամանակ փորձելով հատել անվտանգության ցանկապատը:

Իշխանությունների համաձայն, ինքնահրկիզման դիմած անձը ինչ-որ արտահայտություններ էր արել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկանները չէին կարողացել հասկանալ նրա խոսքերը:

Ականատեսների համաձայն, ինքնահրկիզման է դիմել մոտ 50 տարեկան հասակի մի նորվեգացի, որը մարմական լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Անդերս Բեհրին Բերյվիկը ընդունել է անցյալ տարվա հուլիսի 22-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում պայթուցիկով բեռնված մեքենայի միջոցով պայթյունի, ինչպես նաև մայրաքաղաքից դուրս գտնվող Ուտոյա կղզում կազմակերպված երիտասարդական ճամբարում 77 մարդու սպանդի իրականացման հանգամանքը:

Նա սպանդը «կանխարգելիչ» է անվանել` ասելով, որ այն իրականացվել է քաղաքացիական պատերազմի կանխարգելման համար, և որ ինքը կրկին կիրականացներ սպանությունները: Բրեյվիկն ասել է նաև, որ իր կողմից կատարված հարձակման միջոցով պաշտպանել է Նորվեգիան:

Անդերս Բրեյվիկը նաև հայտնել է դատարանին, թե դատարանի կողմից նշանակված բժիշկների կողմից իրեն անմեղսունակ ճանաչող հաշվետվությունը «կեղծիք է»:

Բրեյվիկը նախկինում ասել է, թե իրեն «անմեղսունակ ճանաչելը մահից էլ վատ է»:

Նորվեգիայում մահապատիժն արգելված է, սակայն մեղավոր ճանաչվելու դեպքում Բրեյվիկը կարող է դատապարտվի ցմահ բանտարկության կամ կյանքը հոգեբուժարանում ցմահ անցկացնելուն:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031