Լրահոս
Օրվա լրահոսը

Ռ. Հայրապետյանը` Փաշինյանին քեֆի հրավիրելու մասին. «Հա~, էն լաչառ երեխե՞ն, թող գա, համ էլ կդաստիարակենք»

Մայիս 21,2012 19:46

«Ո՞վ ա Նիկոլ Փաշինյանը, չեմ ճանաչում տենց մարդ, որ ասեք ով է` կիմանամ»,- այսօր այսպես արձագանքեց ՀՖՖ նախագահ, թիվ 1 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, երբ լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ Սամվել Ալեքսանյանի` «Փարվանայում» կազմակերպած քեֆի առնչությամբ, մասնավորապես, որ հրավիրված է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Երբ լրագրողները փորձեցին «հուշել», որ Հայ ազգային կոնգրեսից է, մասնակցել է ընտրություններին` Ռուբեն Հայրապետյանը վստահեցրեց, որ չի ճանաչում, չի մտաբերում. «Էնքա~ն մարդ ա մասնակցել ընտրություններին»: Պարոն Հայրապետյանը «տեղը բերեց» Նիկոլ Փաշինյանին միայն այն ժամանակ, երբ լրագրողներից մեկը հիշեցրեց` «Ճղճղան, դուք էիք մի անգամ ասել»: «Հա~, էն լաչառ երեխե՞ն, հա ի՞նչ, թող գա, ի՞նչ ա եղել, համ էլ կդաստիարակենք միանգամից»:

Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ իհարկե, գնալու է այդ քեֆին` «Իմ ընկերն է, ո՞նց կարող է չգնամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել