Անցյալ շաբաթ ՀՀԿ գործկոմի նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացրեց կառավարության կազմը, ամենաուրախը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր, ով ՀՀԿ-ի բակում ակտիվ շփվում էր լրագրողների հետ ու հարցազրույցներ էր տալիս:
ԱԺ-ում ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք, թե ուրախության պատճառն արդյո՞ք այն էր, որ ինքը մնացել է նախարարի պաշտոնին:
«Իմ ուրախությունը իմ կուսակացության մարմնի նիստից էր: Ես միշտ ուրախ եմ տեսել իմ կուսակիցներին, միշտ ուրախ եմ աշխատել իմ կուսակցության համա»,- ասաց ՀՀԿ-ական նախարարը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: