Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ «Հարսնաքարի» միջադեպի մասին. «Պահանջում ենք խստագույնս պատժել բոլոր մեղավորներին»

Հունիս 23,2012 18:10

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է մեկնաբանում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում վերջերս տեղի ունեցած միջադեպը եւ ի՞նչ գնահատական կտա դրան: Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Սա հերթական լկտիությունն ու հանցագործությունն է՝ պետության դեմ, բանակի դեմ, հասարակության դեմ, որը կատարված է պետական իշխանության մեքենան առեւանգած օլիգարխների կողմից: Եվ սա բնական է: Քանի որ իշխանությունները վերարտադրվել են հենց այս մարդկանց կողմից կատարված ընտրակեղծիքների միջոցով, բնական է, որ նրանք զգում են սեփական անպատժելիությունը եւ իրենց տեր ու տիրական են համարում այս երկրում: Մենք սա չենք հանդուրժելու եւ պահանջում ենք խստագույնս պատժել բոլոր մեղավորներին՝ անկախ նրանց դիրքից եւ իշխանական կապերից: Այլապես ամբողջ հասարակությանը ոտքի ենք հանելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Հարցազրույցը Լեւոն Զուրաբյանի հետ արել ենք ԱԺ-ում՝ հունիսի 21-ին՝  կառավարության ծրագրի քննարկման օրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930