Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագ Ռաշ. Երեւանյան համերգներից հետո շրջագայություն Ուկրաինա

Հունիս 25,2012 14:38

«Վահագ Ռաշ» խումբը մայիս-հունիս ամիսներին երեք ակումբային համերգներ ունեցավ Երեւանում: Խմբի երկրպագուները երկար էին սպասել այս իրադարձությանը: Նրանք հնարավորություն ունեցան վայելելու իրենց սիրած երգերը սիրելի խմբի կատարմամբ: Խումբը ստեղծագործում է հիմնականում ռոքի ժանրում, նրանց երգացանկում կա նաև բլույզ ոճի երգ` «Լուսամփոփի պես աղջիկ», որը կարելի է խմբի այցեքարտը համարել երգարվեստում, շատերը նրանց այս երգի հնչյուններով ճանաչեցին:

Երեկ` հունիսի 23-ին, նրանց վերջին համերգից հետո խմբի մենակատար Վահագն Ռուշանյանի, կամ, ինչպես նրան ճանաչում են բոլորը, Վահագ Ռաշը գնահատեց համերգային շրջագայությունը

-Հանդիսատեսից շատ-շատ գոհ եմ, ահռելի էներգիա փոխանցեցին մեզ: Վստահ եմ, որ փոխադարձ էր: Համերգներից էլ եմ գոհ, յուրաքանչյուրը յուրահատուկ էր ինձ համար:

-Զարմանալի է, որ ձեր կատարումները, որոնք յուրատիպ են ու ճաշակով, եթերներում հազվադեպ են ցուցադրվում, ի՞նչն է պատճառը:

-Գաղտնիք չէ, որ շատ ցուցադրվելու համար ծանոթություն և մեծ գումարներ են պետք:

-Ապագայում ի՞նչ ծրագրեր կան:

-Շատ են ծրագրերը, բայց չեմ ուզում ապագայի մասին խոսել, ավելի շատ մտածում եմ այսօրվա մասին:

-Գիտեմ, որ պատրաստվում եք հենց վաղը մեկնել Ուկրաինա: Ի՞նչ է ձեզ այնտեղ սպասում:

-Մեքենայով մեկնելու ենք Ուկրաինա: Ելույթ կունենանք տարբեր ակումբներում, հետո մի քանի միջոցառումների կմասնակցենք ու կվերադառնանք:

Նկարները տրամադրել է Վահագ Ռաշը:

Լիլիթ Հակոբյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930