Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Հունիս 25,2012 16:54

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երևանում է գտնվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը:

Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին է ընդունել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության տարածքում  “Փոխգործակցություն-2012” համատեղ զորավարժության նախապատրաստմանը և անցկացմանը, ինչպես նաև  Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի լայն շրջանակ:

Զորավարժությունը կազմակերպվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության  2012թ. ծրագրի շրջանակներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային իրադրությանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930