Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն, հայաստանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող ավանդական միջազգային մրցաշարում հինգերորդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Երեկ նա սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի Յուրի Կրիվորուչկոյի նկատմամբ՝ դառնալով մրցաշարի միակ մասնակիցը, որ բոլոր պարտիաներում հաղթանակ է տարել: Այսօր Գաբրիելը սեւերով խաղում է իրենից կես միավոր պակաս վաստակած ռուսաստանցի գրոսմայստեր Անդրեյ Ռիչագովի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: